Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Համացանցը ծաղրում է ոստիկանին սպանած դիպուկահարի պաշտոնական լուսանկարը

22:05, երկուշաբթի, 01 օգոստոսի, 2016 թ.
Համացանցը ծաղրում է ոստիկանին սպանած դիպուկահարի պաշտոնական լուսանկարը
     Հուլիսի 30-ին Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, թե քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեփանոսյանը: Որպես ասվածի ապացույց՝ ոստիկանությունը ներկայացրել էր մի լուսանակար, որտեղ իբրև թե պատկերված էր ոստիկանին սպանած դիպուկահարը: Լուսանկարի իսկությունն իսկույն կասկածի առիթ դարձավ, օգտատերերը բազմիցս փորձեցին ապացուցել, որ այն պարզապես ոչ որակյալ ֆոտոմշակման արդյունք է: Դիպուկահարի լուսանկարն իսկույն դարձավ բազմաթիվ ծաղրանկարների թեմա:
     Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարել էր, որ Յուրա Տեփանոսյանին իրենք չեն սպանել: Իսկ համացանցի օգտատերերը շարունակում են կարծիքներ հայտնել, թե ոստիկանը միտումնավոր կերպով սպանվել է հենց յուրայինների կողմից:
15626 | 5
Facebook