Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը «Սասնա ծռերին» որակեց ահաբեկիչներ

21:40, կիրակի, 31 հուլիսի, 2016 թ.
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը «Սասնա ծռերին» որակեց ահաբեկիչներ

Ներկայացնում ենք Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»:

5379 | 9
Facebook