Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կատաղի բախում ցուցարարների և ոստիկանների միջև. կան վիրավորներ

22:05, չորեքշաբթի, 20 հուլիսի, 2016 թ.
Կատաղի բախում ցուցարարների և ոստիկանների միջև. կան վիրավորներ
     Քիչ առաջ ցուցարարները ոտքերով ու քարերով հարձակվեցին ոստիկանների վրա՝ նրանց տված վերջնաժամկետի հնչեցումից հետո: Ցուցարարների շարքերում պայթյուններ են լսվում: Ամենայն հավանականությամբ՝ պայթեցվում են գազային, արցունքաբեր պայթուցիկներ:
     Ոստիկանական պատն առաջ է շարժվում: Ցուցարարները նրանց վրա են նետում ինչ պատահի, բայց նահանջում են:
     Նշենք, որ բախումներն սկսեցին ցուցարարները, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս Նիկոլ Փաշինյանի միջոցով սնունդ փոխանցել «Սասնա ծռեր» խմբին և ոչ մի վերադաս չէր մոտենում բանակցելու համար:
     Ոստիկաններին է փորձում մոտենալ Նիկոլ Փաշինյանը: Ժողովուրդը շատ արագ վերահավաքվեց: Կա տեղեկություն, որ պրովոկացիայի արդյունքում հարձակում է եղել սարի թաղի ցուցարարների վրա: Այնտեղ ևս լարված վիճակ է բերման ենթարկվածների համար:
     Քարեր են նետում նաև ցուցարարները: Երկուստեք նետվող քարերի մեջտեղում լրագրողներն են:
     Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանդարտեցնել բորբոքված կրքերը:Նա կոչ արեց չտրվել սադրիչների խառնակություններին, որովհետև նրանք մեծամասամբ ԱԱԾ-ի սադրիչներ են:
     Փակվել է նաև Տիգրան Մեծ պողոտան:
17508 | 10
Facebook