Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում 45 հազար մարդ է ձերբակալվել կամ պաշտոնանկ արվել

15:40, չորեքշաբթի, 20 հուլիսի, 2016 թ.
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում 45 հազար մարդ է ձերբակալվել կամ պաշտոնանկ արվել

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում կատարված հեղաշրջման տապալված փորձից հետո երկրում ձերբակալվել կամ աշխատանքից հեռացվել է 45 հազար մարդ: Նրանց թվում ոստիկաններից ու զինվորականներից զատ կան նաև ուսուցիչներ, համալսարանների դեկաններ, լրագրողներ, որոնք, ըստ թուրքական իշխանությունների, բավական հնազանդ չեն նախագահ Էրդողանին: Նշվում է, որ գործազուրկ դարձած ուսուցիչների թիվը հասնում է 15 հազարի, դեկանների թիվը` 1500-ի: Աշխատանքից ազատվել է նաև ֆինանսների նախարարության 9 հազար, իսկ վարչապետի գրասենյակի 250 աշխատակից:
     Հիշեցնենք, որ ձերբակալվել է ավելի քան 6 հազար զինծառայող: Աշխատանքից հեռացվել են 9 հազար ոստիկան, 3 հազար դատավոր: Իշխանությունները հայտարարել են, որ նրանք Ֆեթհուլլու Գյուլենի համախոհներ են, ում Անկարան հեղաշրջման հավանական կազմակերպիչ է համարում:

4952 | 0
Facebook