Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե իրոք Հայաստան է ժամանել ռուսական Ալֆա ջոկատը, ապա ռուսները արած կլինեն առնվազն տարվա ամենամեծ ապուշությունը». Երվանդ Խոսրովյան

02:20, չորեքշաբթի, 20 հուլիսի, 2016 թ.
«Եթե իրոք Հայաստան է ժամանել ռուսական Ալֆա ջոկատը, ապա ռուսները արած կլինեն առնվազն տարվա ամենամեծ ապուշությունը». Երվանդ Խոսրովյան
     Եթե հաստատվի այն տեղեկատվությունը, որ «Սասնա ծռեր» խմբավորմանը չեզոքացնելու նպատակով իրոք Հայաստան է ժամանել ռուսական Ալֆա ջոկատը, ապա ռուսները արած կլինեն առնվազն տարվա ամենամեծ ապուշությունը:
     Մյուս կողմից էլ հնարավոր է, որ սա իշխանությունների կողմից բաց թողնված դեզինֆորմացիա է՝ իրենց նկատմամբ առկա ահռելի ատելության մի մասը դեպի ռուսները ուղղորդելու համար:
     Ուստի ժողովրդից խնդրում ենք, չշեղվել բուն նպատակից ու թիրախից, անգամ եթե այդտեսակ ջոկատ հայտնվի, պատասխանատվությունը կրում է իշխանությունը, ոչ թե ռուսը: ՀՀ իշխանությունները եթե չուզենան, ոչ մի արտաքին ուժ, թելադրանք, պարտադրանք չի կարող իրականացվել: Այնպես որ, ժողովուրդը մեկ նպատակ ունի, մեկ թշնամի, դա ապազգային իշխանությունների աթոռը իրենց գլխին ջարդելն է: Երկիրը ժողովրդին վերադարձնելը, այլ նպատակ չպետք է հետապնդվի: Իշանությունները բազմատեսակ, պառակտիչ լուրեր են տարածում, դրանց չպետք է ուշադրություն դարձնել:
6185 | 0
Facebook