Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բախման նոր օջախ է բացվել Սարի թաղում. կա 4 վիրավոր ոստիկան

00:50, չորեքշաբթի, 20 հուլիսի, 2016 թ.
Բախման նոր օջախ է բացվել Սարի թաղում. կա 4 վիրավոր ոստիկան
     Ինչպես արդեն հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Սարի թաղում բախում իսկապես եղել է: Ոստիկանության տվյալներով՝ վիրավորվել է 4 ոստիկան:

«Նոր օջախ է եղել: Սարի թաղի մի խումբ բնակիչներ երթով իջել են պահպանվող տարածք՝ մյուս կողմից և փորձել են ներս մտնել: Ոստիկանները թույլ չեն տվել, որ նրանք անցնեն տարածքը, որից հետո փորձել են ճեղքել ու անցել: Այդ ընթացքում քարեր կամ այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, չորս ոստիկան վնասվածք է ստացել: Փաստորեն ճիշտ էին որոշ մարդիկ տեսել, որ վիրավոր ոստիկաններ են տեղափոխել շտապ օգնության մեքենաներով»,- ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
     Բնակիչների դժգոհությունը կապված է իրենց տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, գազի և ինտերնետային կապի անջատումների և ոստիկանության ընդհանուր աշխատելաոճի հետ:

10868 | 2
Facebook