Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ինչպես է Pokémon Go խաղը խելահեղ արագությամբ տարածվում ամերիկացի օգտատերերի շրջանում

14:35, երեքշաբթի, 19 հուլիսի, 2016 թ.
Ինչպես է Pokémon Go խաղը խելահեղ արագությամբ տարածվում ամերիկացի օգտատերերի շրջանում

Դեռ 2 շաբաթ չի անցել այն պահից, երբ թողարկվել է Pokémon Go առցանց խաղը, սակայն այս կարճ ժամանակահատվածում այն արդեն հասցրել է դառնալ 2016-ի գլխավոր թրենդերից մեկը: Այն դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենավաճառված բջջային խաղը:
     Եզակի փոքեմոններ գտնելու հույսով հարյուրավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ՝ հեղեղելով հասարակական վայրերը: Այս տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ սմարթֆոններն առած վազում եզակի փոքեմոնների ետևից:


     Արդեն հայտնվել են խաղի մասին առաջին քննադատությունները: Ոմանք գովաբանում են մտահղացման հեղինակներին, ասելով, որ խաղի շնորհիվ մարդկանց հնարավոր եղավ հանել տներից և տեղափոխել իրական միջավայրեր: Ոմանք էլ մեղադրում են, բերելով օրինակներ, որ մի կին փոքեմոն որոնելիս մարդու դի է հայտնաբերել, իսկ հանցագործների մի խումբ կողոպտել է խաղով տարված 11 դեռահասի:

Այնուամենայնիվ, խելահեղ հայտնիության շնորհիվ խաղը թողարկած Nintendo ընկերության ակցիաները բարձրացել են մի քանի տասնյակ անգամներով:

6168 | 1
Facebook