Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկ ոստիկան զոհվել է, երկուսը՝ վիրավորվել․ ԱԱԾ

13:25, կիրակի, 17 հուլիսի, 2016 թ.
Մեկ ոստիկան զոհվել է, երկուսը՝ վիրավորվել․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը փոխանցում է որ այսօր առավոտյան մեկ ոստիկան զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, երկու պատանդ ազատ է արձակվել:

«Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտնվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ», - ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

7391 | 0
Facebook