Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիկ Դարչինյանը նոկաուտով պարտություն կրեց

12:55, կիրակի, 17 հուլիսի, 2016 թ.
Վիկ Դարչինյանը նոկաուտով պարտություն կրեց

Այս գիշեր ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում կայացավ երկրորդ թեթևագույն քաշային կարգում հանդես եկող աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի և մեքսիկացի Սերխիո Ֆրիասիի միջև մենամարտը։ Մենամարտի 2-րդ ռաունդի վերջին րոպեի ընթացքում Ֆրիասը մեկ հարվածով նոկդաունի ենթարկեց Դարչինյանին, ով, չկարողանալով շարունակել մենամարտը, պարտվեց նոկաուտով: Այսպիսով, Վիկը 52-րդ մենամարտում կրեց կարիերայի 9-րդ պարտությունը, որոնցից 5-րդը` նոկաուտով։

8851 | 1
Facebook