Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիսում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 80-ի

09:10, ուրբաթ, 15 հուլիսի, 2016 թ.
Նիսում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 80-ի
     Ինչպես հայտնի է, երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի Նիս քաղաքում մարդկանց ամբոխի մեջ է մխրճվել մի բեռնատար, որի վարորդն անմիջապես սկսել է կրակ արձակել: Նա սպանվել է ոստիկանների կողմից, իսկ բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք:
     Վերջին տվյալներով զոհերի թիվը 80 է, այդ թվում` երեխաներ, փոխանցում է ria-ն: Տուժածների մեջ կան օտարերկրացիներ:
     Ֆրանսիայի նախագահ Օլանդն այն ահակեբչական գրոհ է անվանել:
     Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների` հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
     Հիշեցնենք` ֆրանսիացիները երեկ նշում էին Ազգային տոնը:
5831 | 0
Facebook