Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Արագածոտնի մարզում

10:05, երկուշաբթի, 11 հուլիսի, 2016 թ.
Կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Արագածոտնի մարզում

Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հուլիսի 10-ի երեկոյան, ժամը 20.30-21-30-ի սահմաններում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Առանձնպես խոշոր չափերի հասմող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները:
     Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է տուժած բնակավայրեր` վնասների մասին տեղում ծանոթանալու, համապատասխան գործողություններ կազմակերպելու նպատակով:
     Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները: Ուղեղ քամին և կարկուտը էական վնասներ է պատճառել նաև շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ:
     Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում վնասների չափերը:
     Ներկա պահին ուղեղ քամին և տեղումները շարունակվում են Ապարանի տարածաշրջանում:
    
     Ստորև կարդացեք նաև ԱԻՆ-ի հաղորդագրությունը հորդառատ անձրևների վնասների մասին:

5718 | 0
Facebook