Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորտուգալիան` Եվրոպայի չեմպիոն

01:40, երկուշաբթի, 11 հուլիսի, 2016 թ.
Պորտուգալիան` Եվրոպայի չեմպիոն

Փարիզի Սեն Դենի արվարձանի «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտում ավարտվեց տարվա ամենասպասված խաղը՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը։ Պորտուգալիան, պատմության մեջ առաջին անգամ, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
     Հանդիպումը, չնայած, շատ ակտիվ չսկսվեց, թվում էր, որ տեսարժան եզրափակիչ է լինելու, սակայն ամեն ինչ փոխվեց հենց մեկնարկին՝ 9-րդ րոպեին։ Կրիշտիանու Ռոնալդուն, մրցակցի երկու ֆուտբոլիստներին բախվելուց հետո, վնասվածք ստացավ։ Չնայած նա վերադարձավ խաղադաշտ, փորձեց շարունակել խաղը, բայց 25-րդ րոպեին փոխարինում խնդրեց և արտասվելով լքեց խաղադաշտը։

Կարծես՝ նրա երազանքները մնացին անկատար։ Նա այդպես էլ չդարձավ Եվրոպայի չեմպիոն, և լինելով ակումբային ֆուտբոլի աստղ, հավաքականի հետ ոչ մի հաջողության չի հասել։ Բայց․․․ Սա ֆուտբոլ է։ Եվ միշտ չէ, որ ֆավորիտները հաղթանակ են տոնում։ Պորտուգալացիներն ապացուցեցին, որ մեկ ֆուտբոլիստի՝ Ռոնալդուի թիմ չեն։
     Հանդիպման միակ և հաղթական գոլը խփվեց լրացուցիչ ժամանակի 109-րդ րոպեին։ Հանդիպման ելքը վճռեց Անտոնիո Էդերը։
     Այսպիսով, Պորտուգալիան առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ կերտելով պարտմություն։ Պորտուգալացիներին միշտ մի քանի քայլ է բաժանել չեմպիոնությունից։ 2004-ին պարտվելով Հունաստանի ընտրանուն՝ սեփական հարկի տակ նրանք ձեռքից բաց են թողնում չեմպիոնական տիտղոսը։ Այս անգամ բախտը ժպտաց։

4449 | 0
Facebook