Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իսրայելում հայտնաբերվել են աստվածաշնչյան տեսարաններով հնագույն խճանկարներ

18:05, ուրբաթ, 08 հուլիսի, 2016 թ.
Իսրայելում հայտնաբերվել են աստվածաշնչյան տեսարաններով հնագույն խճանկարներ

Իսրայելում, հնագույն ժողովարաններից (սինագոգ) մեկում աշխատող հնագետներին հաջողվել է եզակի գտածոներ հայտնաբերել: Նրանք գտել են 2 նոր խճանկարային նկարազարդումներ, որոնք ստեղծվել են դեռևս Հռոմեական կայսրության ժամակաշրջանում: Այս նկարներում հստակ երևում են Նոյան տապանը և ծովային ջրերի նահանջումն այն ժամանակներում, երբ Եգիպտոս են եկել հրեաները: Նման հայտնագործություններն իրենց եզակիությամբ մեծ արժեք են ներկայացնում: Նոյան տապանով և ջրերի նահանջով նկարներ նախկինում հայտնաբերվել են միայն 2 անգամ:

Խճանկարում պարզ երևում են կենդանիներ, ավելի ստույգ՝ արջեր, հովազներ, եղնիկներ, ավանակներ, առյուծներ, այծեր, ոչխարներ և այլն, որոնք, համաձայն Աստվածաշնչի, գտնվել են Նոյան տապանի մեջ:

18916 | 0
Facebook