Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը կասեցրել է սոցփաթեթով հանգստի կազմակերպումը

12:50, հինգշաբթի, 07 հուլիսի, 2016 թ.
Կառավարությունը կասեցրել է սոցփաթեթով հանգստի կազմակերպումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ սոցիալական փաթեթների` հանգստի վերաբերյալ բաղադրիչում, չարաշահումները շարունակվել են: Վարչապետը տեղեկացրել է, որ ֆինանսների նախարարն առաջարկել է 2017-2019թթ կասեցնել սոցփաթեթի հանգստի բաղադրիչը՝ թողնելով միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը, սակայն Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ կասեցումը խիստ մեթոդ է: «Կարծում եմ՝ հարկավոր է ժամանակավոր կասեցնել հանգստի բաղադրիչը՝ կրճատելով դրա հետ կապված ծախսերը: Էկոնոմիկայի, սոցապ, ֆինանսների նախարարություններին հանձնարարվել է վերամշակել սոցիալական փաթեթն այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվեն չարաշահումները»,-հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
     Նշենք, որ սոցիալական փաթեթի արժեքը տարեկան 132 հազար դրամ է, որից 52 հազարն աշխատողի բժշկական ապահովագրությունն է, իսկ մնացածը նա կարող է ծախսել այլ ուղղություններով՝ հիպոթեքային վարկ մարել, իր կամ երեխայի ուսման վարձը մուծել, նաև Հայաստանում կամ ԼՂՀ տարածքում հանգստանալ։
    
     Հավելենք, որ սոցիալական փաթեթում ժամանակավոր կասեցումն այս տարվան չի վերաբերվում:

9015 | 1
Facebook