Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեսսին և նրա հայրը դատապարտվել են 21 ամսվա ազատազրկման

15:45, չորեքշաբթի, 06 հուլիսի, 2016 թ.
Մեսսին և նրա հայրը դատապարտվել են 21 ամսվա ազատազրկման
     Իսպանիայում տեղի ունեցավ Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի գործով դատական նիստը։ Մեսսին և նրա հայրը՝ Խորխեն, դատապարտվել են 21 ամսվա ազատազրկման՝ հարկերը վճարելուց խուսափելու համար։ Մեսսիի ընտանիքը չի վճարել ավելի քան 4 մլն եվրո՝ ֆուտբոլիստի իմիջային իրավունքների դիմաց։ Այնուամենայնիվ, ո՛չ Մեսսին, ո՛չ էլ նրա հայրը պատիժը չեն կրի, քանի որ սա նմանատիպ առաջին դեպքն էր արգենտինացիների համար, ինչպես նաև ազատազրկման ժամկետը 2 տարուց քիչ է։ Երկուսն էլ պատիժը կկրեն պայմանական։
16073 | 0
Facebook