Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մխիթարյանի տրանսֆերը երեք ռեկորդ է սահմանել

18:55, շաբաթ, 02 հուլիսի, 2016 թ.
Մխիթարյանի տրանսֆերը երեք ռեկորդ է սահմանել
     Այսօր պաշտոնապես հաստատվեց, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն վաճառել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ ռեկորդային 26 մլն ֆունտ սթերլինգով (42 մլն եվրո)։ Այս տրանսֆերը միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել։ Նախ, 27-ամյա Մխիթարյանի տրանսֆերն ամենաթանկարժեքն է «Բորուսիա»-ի պատմության մեջ։ Բացի այդ, Հենրիխը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։ Մինչ այս ռեկորդային էր Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Անդրեյ Շևչենկոյի՝ «Միլան»-ից «Չելսի» տրանսֆերը՝ 40 մլն եվրո։ Եվ վերջապես, ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ այդքան մեծ գումար է վճարվել այնպիսի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, ում պայմանագրի ժամկետն ավարտվում է մեկ տարի հետո: Հիշեցնենք, որ 2013-ին, երբ Հենրիխը Դոնեցկի «Շախտյոր»-ից տեղափոխվում էր Դորտմունդի «Բորուսիա», նույնպես ռեկորդ է սահմանվել: Նրա տրանսֆերի արժեքը՝ 27,5 մլն եվրոն, ռեկորդային էր «Բորուսիա»-ի պատմության մեջ:
16982 | 5
Facebook