Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը մերժել է Ավետիսյանների սպանության գործով քաղհայցն ընդդեմ Ռուսաստանի

17:50, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Դատարանը մերժել է Ավետիսյանների սպանության գործով քաղհայցն ընդդեմ Ռուսաստանի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր մեկ ամիս դադարից հետո, Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը: Dատարանն այսօր մերժեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների քաղաքացիական հայցն` ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Ավետիսյանների պաշտպանները քաղհայց էին ներկայացրել հենց ՌԴ-ի դեմ՝ պահանջելով պատճառած վնասների փոխհատուցում. Ավետիսյանների սպանված չափահաս անդամների մասով պահանջում են 50 հազար եվրոյին համարժեք դրամ, երկու փոքրիկների մասով՝ 100 հազար եվրոյին համարժեք դրամ: Ըստ հայցի, ՌԴ-ից պահանջում են հօգուտ Լուսինե Ավետիսյանի, բռնագանձել 100 հազար, Անահիտ Կոշտոյանի՝ 120 հազար, Անդրանիկ Պողոսյանի՝ 125 հազար, Նարինե Պողոսյանի ՝ 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

2762 | 1
Facebook