Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլի օդանավակայանում պայթյունների հետևանքով կա 36 զոհ, 147 վիրավոր

10:40, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Ստամբուլի օդանավակայանում պայթյունների հետևանքով կա 36 զոհ, 147 վիրավոր
     Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակել է հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի և վիրավորների պաշտոնական թիվը։ Նրա տեղեկություններով՝ զոհվել է 36 մարդ, վիրավոր է 147-ը։
     Հայտնի է դարձել զոհերից 27-ի ինքնությունը: Նրանցից 26-ը Թուրքիայի քաղաքացի է, մեկն՝ Ուկրաինայի:
     Ավելի վաղ Ստամբուլի մեր թղթակիցը մանրամասներ էր ներկայացրել ահաբեկչությունից:
3100 | 1
Facebook