Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից` «Su-24»-ի օդաչուի մահվան համար

18:00, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
Էրդողանը ներողություն է խնդրել Պուտինից` «Su-24»-ի օդաչուի մահվան համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել` «Su-24»-ի օդաչուի մահվան կապակցությամբ, հայտնել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Թուրքիայի ղեկավարն իր ուղերձում երկրի նախագահին և հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին հայտնել է իր խորին ցավակցությունը` ռուս օդաչուի մահվան կապակցությամբ և ասել`«ներողություն», - ասել է Պեսկովը:

Ըստ նրա, թուրք առաջնորդը պատրաստակամություն է հայտնել անել հնարավոր ամեն ինչ` վերականգնելու համար վաղեմի բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև:

Ուղերձում Էրդողանը հավաստիացրել է, որ Անկարան «երբեք չի ունեցել ցանկություն և մտադրություն` Ռուսաստանի Դաշնությանը պատկանող օդանավը կործանելու համար: Նա նշել է, որ պատրաստ է ցանկացած նախաձեռնության` «Su-24»-ի օդաչուի ընտանիքին հասցրած վնասի ծանրությունն ու ցավը մեղմելու համար:
    
     Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «CNN» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից ՍՈՒ 24 կործանիչի խոցման համար:

6970 | 1
Facebook