ԱՄՆ-ում կայացավ Ամերիկայի գավաթի 2016 թվականի խաղարկության եզրափակիչ հանդիպումն՝ Արգենտինա – Չիլի մրցավեճը։ Նյու-Ջերսի նահանգի Իսթ Ռաթերֆորդ քաղաքի «Մեթլայֆ» մարզադաշտում կայացած խաղում Չիլին, երկրորդ տարին անընդմեջ, հաղթեց Ամերիկայի
գավաթի խաղարկության եզրափակչում։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ-ոքի՝ 0։0 հաշվով, և գործը հասավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին։ Ինչպես և անցած տարի, այնպես էլ այս անգամ, Չիլին ավելի ուժեղ գտնվեց Արգենտինայից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոլումբիայի հավաքականը
նվաճել է Ամերիկայի գավաթի բրոնզե մեդալները։