Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անդրանիկ Կարապետյանն արժանացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալին

14:35, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Անդրանիկ Կարապետյանն արժանացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալին
     WADA-ն պաշտոնապես հրապարակել է, որ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի 2015 թվականի առաջնության շրջանակներում տեղի ունեցած խախտումների պատճառով որակազրկվել են մի շարք մարզիկներ։ Նրանց թվում է եղել ծանրամարտի 2015 թվականի 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգն, ում որակազրկման պատճառով Անդրանիկ Կարապետյանը, երկամարտի 363 կգ արդյունքով, արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի: Հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ երկամարտում՝ չորրորդն էր:
2354 | 0
Facebook