Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ակտիվիստն` ի նշան բողոքի, ռուսական ՌՊԳ-5 զենքը ձեռքին շրջում է քաղաքում

12:50, երկուշաբթի, 20 հունիսի, 2016 թ.
Ակտիվիստն` ի նշան բողոքի, ռուսական ՌՊԳ-5 զենքը ձեռքին շրջում է քաղաքում
     Ակտիվիստ Միքայել Նազարյանը, իր պատրաստած ռուսական РГД-5 ստվարաթղթե զենքը ձեռքին, պտտվում է Երևանի կենտրոնի փողոցներով: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ինքն այսկերպ աջակցում է ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքի պատին հարվածելու համար ամբաստանյալի աթոռին հայտնված Արտակ Գևորգյանին: «80-ականների արտադրության ռուսական РГД 5 է, պատրաստված է Շանթ Հարությունյանի ակցիայի ժամանակ օգտագործված մահակներից, ավելի շուտ` լապատկի պոչից: Այս ակցիան անում եմ, որ մարդիկ հասկանան, որ խաղալիքի համար մարդկանց չեն դատում»,- ասաց Միքայելը` չբացառելով, որ առաջիկայում շատ ակտիվիստներ «տանկերով» դուրս գան փողոց:
     Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը մեղադրվում է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելու մեջ: Արտակ Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։
4237 | 0
Facebook