Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը
ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունն, ինչի կապակցությամբ Պոլսահայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակով իր ափսոսանքը հայտնեց Թուրքիայի նախագահ Էրդողանին: «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»,- գրել էր հոգևոր առաջնորդը Հայոց ցեղասպանությունն իրագործած երկրի նախագահին:
Աթեշյանի այս նամակը մեծ վրդովմունք է առաջացրել թե՛ հայ քաղաքական
գործիչների, թե՛
հասարակության շրջանում, նրանք պահանջում են թույլ չտալ «Աթեշօղլուի» մուտքը Հայաստան:
Իսկ դուք համաձայն եք, որ Արամ Աթեշյան արքեպիսկոպոսը 2016 թ. հունիսի 22-ին մուտք գործի Հայաստան:
Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ:
Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները: