Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը անորոշ է

16:05, չորեքշաբթի, 15 հունիսի, 2016 թ.
Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը անորոշ է

Մոսկվայում ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու և պատժի կրումը հայրենիքում շարունակելու հարցը մնում է անորոշ, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: «Մեր արդարադատության նախարարությունն իր կողմից լիազորված բոլոր գործողություններն արել է, Ռուսաաստանի կողմից տեղաշարժ չի նկատվում, տեղափոխությունը չի կատարվում Ռուսաստանի կողմից: Հրաչյան էլ է անհամբեր սպասում այդ տեղափոխությանը, անընդհատ հարցնում է, թե ինչ փուլում է տեղափոխման գործընթացը գտնվում»,- ասաց մեր զրուցակիցը:
     Խոսելով Հրաչյայի առողջական վիճակի մասին` մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ են Հրաչյայի հետ զրուցել. «Մեկ ամի առաջ ենք հետը զրուցել, ասում է , որ առողջական վիճակը համեմատաբար լավ է, այս պահին նրան իր առողջությունը չի հետաքրքրում, միայն ուզում է Հայաստան վերադառնալ»:
     Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատար ավտոմեքենայով հարվածել էր ուղևորատար ավտոբուսի, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել, շուրջ 40-ը՝ վիրավորվել: Ռուսաստանի դատարանը վթարի համար մեղավոր էր ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար` նրան դատապարտելով ազատազրկման 6 տարի 9 ամիս ժամկետով: ՀՀ Արդարադատության նախարարությունն էլ արդեն երկար ժամանակ է` հայտարարում է, թե շուտով Հրաչյա Հարությունյանին կտեղափոխեն Հայաստան:

3166 | 1
Facebook