Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս և անգլիացի երկրպագուների միջև զանգվածային բախում է տեղի ունեցել․ կա առնվազն 35 վիրավոր

11:40, կիրակի, 12 հունիսի, 2016 թ.
Ռուս և անգլիացի երկրպագուների միջև զանգվածային բախում է տեղի ունեցել․ կա առնվազն 35 վիրավոր

Մարսելում երեկ ուշ երեկոյան կայացած Անգլիա– Ռուսաստան հանդիպման ընթացքում և հանդիպումից հետո երկրպագուների միջև զանգվածային բախումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում տուժել է առնվազն 35 մարդ։ Տուժածներից 4-ը ծանր վիճակում են։ Երկրպագուների համառուսական միության նախագահ Ալեքսանդր Շպրիգինը նշել է, որ արդեն քրեական գործ է հարուցվել ռուս երկրպագուի նկատմամբ՝ լուրջ վնասվածքներ ստացած անգլիացուն վնասելու կասկածանքով։

Հատկանշական է, որ սա երկրպագուների առաջին բախումը չէ։ Վերջին 3-4 օրերի ընթացքում տեղի են ունենում բախումներ, որոնք մեծամասամբ հրահրում են ռուս երկրպագուները։

5886 | 0
Facebook