Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նախագահական ընտրություններին Օբաման կաջակցի Քլիթոնին

10:55, ուրբաթ, 10 հունիսի, 2016 թ.
ԱՄՆ նախագահական ընտրություններին Օբաման կաջակցի Քլիթոնին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ աջակցելու է նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին: «Չեմ կարծում, թե երբևէ գոյություն է ունեցել մեկն, ով ավելի համապատասխան լինի այդ պաշտոն համար»,- նախօրեին հրապարակված տեսաուղերձում ասել է Օբաման: Նա նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել: Նրանց առաջին համատեղ ելույթն սպասվում է գալիք շաբաթ:

Քլինթոնը Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ուրախ է Օբամայի աջակցությունն ստանալու համար:

Քլինթոնին իր աջակցությունն է հայտնել նաև նրա արդեն նախկին մրցակից, դեմոկրատ Բերնի Սանդերսը` նշելով, որ դեմ չէ համագործակցել Քլինթոնի հետ, որպեսզի հաղթեն իրենց գլխավոր մրցակցին` հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին:

4678 | 0
Facebook