Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպիսի տեսք կունենա ներկայում կառուցվող՝ աշխարհի ամենամեծ աստղադիտակը

23:20, հինգշաբթի, 09 հունիսի, 2016 թ.
Ինչպիսի տեսք կունենա ներկայում կառուցվող՝ աշխարհի ամենամեծ աստղադիտակը

Եվրոպական հարավային աստղադիտարանը հրապարակել է կարճ համակարգչային տեսապատկեր, որում նկարագրված է ապագայի ամենախոշոր աստղադիտակն աշխարհում՝ European Extremely Large Telescope (E-ELT)-ը: Այն պատրաստ կլինի 2024 թվականին, կառուցվելու է Չիլիի անապատներից մեկում: Շինարարությունն սկսվել է 2014 թվականին: Աստղադիտակի հայելիներն ունեն 39 մ տրամագիծ, մինչդեռ այսօր աշխարհի խոշորագույն աստղադիտակի՝ Մեծ Կանարյանի տրամագիծը 10,4 մ է: E-ELT-ը կարող է հավաքել 13 անգամ ավելի շատ լույս, քան այսօր գործող որևէ այլ աստղադիտակ: Նրա փոխանցած պատկերը 16 անգամ առավել հստակ է լինելու, քան «Հաբլ»-ինը: Այս նոր աստղադիտակով գիտնականները մտադիր են ուսումնասիրել իրենց կողմից վերջերս բացահայտված էկզոմոլորակները, տեսնել նոր տիեզերք, ուսումնասիրել նոր համաստեղություններ:

14108 | 0
Facebook