Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պոլսո հայոց կաթողիկոսության արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Էրդողանին հղված նամակն ազգային դավաճանություն է». Նաիրա Զոհրաբյան

14:35, չորեքշաբթի, 08 հունիսի, 2016 թ.
«Պոլսո հայոց կաթողիկոսության արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Էրդողանին հղված նամակն ազգային դավաճանություն է». Նաիրա Զոհրաբյան
     ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօրվա ԱԺ նիստում նշեց, որ չի անդրադառնա քննարկվող թեմային` պետական բյուջեի կատարողականի քննարկմանն, այլ կխոսի Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակի մասին՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ արքեպիսկոպոսն իր ցավն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման վերաբերյալ: Նաիրա Զահրաբյանն ակնկալում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրեն վերապահված լիազորություններով կդնի Պոլսո Հայոց պատրիարքի փոխնորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ անելու հարցը: «Խայտառակ, անբարո նամակ` ուղղված Թուրքիայի նախագահին: Սա պետական, ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից: Սա պետք է լինի համայն հայության խնդիրը, դա մեր բոլորի ամոթն է, դրանից պետք է արվեն շատ արագ հետևություններ»:
4658 | 4
Facebook