Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամվել Կարապետանի որդու շքեղ հարսանիքը, հյուրերն ու նորապսակների պարը

13:35, երկուշաբթի, 06 հունիսի, 2016 թ.
Սամվել Կարապետանի որդու շքեղ հարսանիքը, հյուրերն ու նորապսակների պարը

Ազգությամբ հայ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու՝ հունիսի 4-ին Մոսկվայի ամենահայտնի ռեստորաններից մեկում՝ Սաֆիսայում տեղի ունեցած շքեղ հարսանիքը շարունակում է մնալ ռուսական և հայկական լրատվամիջոցների արդիական թեման: Նշենք, որ 24-ամյա Սարգսի ընտրյալն ու կյանքի ուղեկիցը վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է:

Հարսանեկան շքեղ արարողությանը մասնակցել են աշխարհահռչակ երգիչ երգչուհիներ, ինչիսիք են Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը, Սոֆիա Ռոտարուն, ամերիկյան Maroon 5 խումբը: Արարողության թամադայի դերում եղել են Անդրեյ Մալախովը, Վերա Բրեժնևան, Տատյանա Գևորգյանը: Դատելով լուսանկարներից՝ հյուրերի շարքում են եղել նաև Դիմա Բիլանը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Տիմատին, Վալերի Մելաձեն և Սոֆիա Ռոտարուն:

Նշենք, որ հյուրերի մեջ է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

20645 | 4
Facebook