Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը հանձնարարական տվեց կոռուպցիան նվազեցնելու վերաբերյալ

12:20, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
Վարչապետը հանձնարարական տվեց կոռուպցիան նվազեցնելու վերաբերյալ
     Այսօր կառավարության նիստի սկզբին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական տվեց Ֆինանսների նախարարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում գնումների գործընթացն ավելի թափանցիկ կազմակերպելու վերաբերյալ: «Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանն առավել բարելավել գնումների գործընթացը տարբեր փուլերում` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրող անձի տեղեկանալ գործընթացի մասին, էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել հետևյալը՝ գնումների ընթացակարգի բոլոր պայմանագրերը, կնքված պայմանագրերի բոլոր արդյունքները, ընդունման, հանձնման ակտերը, հաշիվ ապրանքագրերը և այլն»,- հանձնարարեց վարչապետը: Ըստ վարչապետի` այս մանրամասն տեղեկատվության տեղադրումը կայքում լավ հնարավորություն է հանրային վերահսկողությունը գնումների գործընթացի նկատմամբ մեծացնելու համար. «Ցանկանում եմ, որ կառավարությունն իրականացնի այս քայլերը և մեծացնի հանրության վստահությունը գնումների գործընթացի վերաբերյալ»,- ասաց Աբրահամյանը:
2479 | 4
Facebook