Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բաշինջաղյան փողոցում այրված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, հնարավոր է չապրի». ԲԿ

11:05, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
«Բաշինջաղյան փողոցում այրված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, հնարավոր է չապրի». ԲԿ
     Այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 00.43-ին տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում: Նրան տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
     Բժշկական կենտրոնից MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրին, որ այրվածքներ ստացած տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է. «Կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ է ստացել, մաշկի 95%-ի այրվածք ունի, շնչուղիների 20%-ն է այրվել: Ընդհանուր մոտ 115% այրվածք ունի, գիտակցություն չունի, վիճակը ծայրահեղ ծանր է, հնարավոր է՝ չապրի»,- ասացին կենտրոնից: Հիվանդանոցից տեղեկացրեցին, որ տղամարդու ինքնությունը պարզ չէ:
    
     Հիշեցնենք, որ մինչ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է անցորդներ ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Հրշեջ-փրկարարները «Սանիթեք» ՍՊԸ-ի աղբամանին հարակից նկատել են այրվող կուտակված աղբ (1 խմ), որը մեկուսացրել են ժամը 01.06-ին, մարել՝ 01.10-ին:
4130 | 0
Facebook