Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպմանն ընդառաջ Եվրոխորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը քննադատության է ենթարկել պաշտոնական Անկարայի գործողությունները:
Ըստ Շուլցի` Թուրքիան կտրուկ հեռացել է եվրոպական արժեքներից: «Կանցլերն, ինչպես նաև եվրոպական մյուս ներկայացուցչությունների ղեկավարները Թուրքիայի նախագահին հստակ ազդանշան պետք է տան, որ նրա քաղաքականությունը չի համընկնում եվրոպական հիմնարար արժեքների հետ, և որ այդկերպ նա չի խթանում Թուրքիայի` Եվրոմիությանն անդամակցելու գործընթացին, ավելին, փաստացիորեն անհնար է դարձնում այն»,- ասել է Շուլցը գերմանական պարբերականներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
Քաղաքական գործիչն ընդգծել է նաև, որ Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ մեկ անձի պետության վերածման ճանապարհին է: