Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել սյանը. կա 1 զոհ, 8 վիրավոր

09:50, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Գյումրիում միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել սյանը. կա 1 զոհ, 8 վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 20 SU 334 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, ինչի հետևանքով վարորդ 27-ամյա Ա. Դ.-ն, ուղևորներ 43-ամյա Ա. Խ.-ն, 39-ամյա Ա. Ս.-ն, 39-ամյա Ս. Հ.-ն, 56-ամյա Ա. Խ.-ն, 28-ամյա Է. Հ.-ն, 37-ամյա Ա. և 32-ամյա Ա. Մ.-երը և 56-ամյա Տ. Խ.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, վերջինը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 քաղաքացու, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բժիշկները Ա. Խ.-ն, Ա. Խ.-ի, Է. Հ.-ն, և Ա. Մ.-ի առողջական վիճակները գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուսներինը՝ ծանր:

4068 | 0
Facebook