Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ոչնչացվել է «Թալիբան»-ի առաջնորդը. Associated Press

12:30, կիրակի, 22 մայիսի, 2016 թ.
Ոչնչացվել է «Թալիբան»-ի առաջնորդը. Associated Press

«Թալիբան»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը հաստատել է այն տեղեկատվությունը, որ ամերիկյան ռմբակոծության հետևանքով սպանվել է խմբավորման առաջնորդ մոլլա Ախթար Մանսուրը: Այս մասին այսօր հայտարարել է Associated Press-ը: Մանսուրի հավանական սպանության մասին լուրը հաստատում նաև Reuters-ը, սակայն Xinhua-ն գրում է, թե ամերիկյան անօդաչուն ոչնչացրել է մի տաքսի, որ մեջ եղել են վարորդն ու ուղևորը:

Պենտագոնում հաստատել են ռմբակոծության փաստը, սակայն նշել են, որ դրա արդյունքները դեռևս ճշտվում են:
     Նշենք, որ մոլլա Մանսուրը նշանակվել էր ահաբեկչական խմբավորման առաջնորդ 2015-ի հուլիսին, երբ պաշտոնապես հայտարարվել էր նախկին առաջնորդի մահվան մասին: Նախկին առաջնորդ Օմարն սպանվել էր դեռ 2013-ին, սակայն նրա մահվան փաստը գաղտի էր պահվել հպատակներից առավել քան 2 տարի, որպեսզի չկոտրվի նրանց մարտական ոգին:
     Մանսուրի՝ գլխավոր նշանակվելու փաստը մեծ տարաձայնություններ էր առաջացրել խմբավորման շարքերում, ինչը բազմաթիվ զինված բախումների և սպանությունների պատճառ էր դարձել:

5581 | 2
Facebook