Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանչեսթր Յունայթեդ»-ը նվաճեց Անգլիայի գավաթը

23:31, շաբաթ, 21 մայիսի, 2016 թ.
«Մանչեսթր Յունայթեդ»-ը նվաճեց Անգլիայի գավաթը
     Քիչ առաջ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ավարտվեց Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը։ «Մանչեսթր Յունայթեդ»-ը, լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով առավելության հասնելով «Քրիսթալ Փելս»-ի նկատմամբ, հռչակվեց Անգլիայի գավաթակիր։ Հանդիպման 78-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ջեյսոն Փանչեոնը։ Երեք րոպե անց, սակայն, մանկունյանցիների կազմում Խուան Մատան հավասարացրեց խաղի հաշիվը։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Հանդիպման 110-րդ րոպեին Ջես Լինգարդիի գոլը հաղթանակ պարգևեց «Մանչեսթր Յունայթեդ»-ին:
2752 | 0
Facebook