Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնաբերվել են կործանված A320 օդանավի որոշ բեկորներ

01:05, կիրակի, 22 մայիսի, 2016 թ.
Հայտնաբերվել են կործանված A320 օդանավի որոշ բեկորներ

Փրկարարները հայտնաբերել են մայիսի 19-ին Միջերկրական ծովում կործանված Փարիզ-Կահիրե չվերթը կատարող EgyptAir ավիաընկերության Airbus A320 օդանավի բեկորներ, մարդկանց մարմինների, նստարանների և ուղեբեռի մնացորդներ։

Հաղորդվում է, որ ռադարների էկրաններից անհետանալուց րոպեներ առաջ օդաչուների խցիկի մոտ գտնվող զուգարանի ծխորսիչ սարքը ծուխ է գրանցել։ Բոլոր մարդիկ` 56 ուղևորներ և անձնակազմի 10 անդամ, զոհվել են։ Աղետի պատճառը դեռ հայտնի չէ։ Քննիչների փոխանցմամբ, առայժմ չի կարելի բացառել որևէ վարկած, այդ թվում՝ ահաբեկչությնան հնարավորությունը։

3748 | 0
Facebook