Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանցախմբի շրջանակներում կալանավորված Վահան Շիրխանյանի վիճակը վատացել է

20:05, շաբաթ, 21 մայիսի, 2016 թ.
Հանցախմբի շրջանակներում կալանավորված Վահան Շիրխանյանի վիճակը վատացել է
     ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց: «Պաշտպանյալս բարձր ջերմություն է ունեցել, ոտքերի շրջանում ցավեր, և երեկ նրան տեղափոխել են հիվանդանոց: Անալիզներ են վերցրել, հետազոտություններ են կատարել և պարզվել է, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի»,- ասաց Ոսկանյանը: Նրա խոսքով, եթե գրավի միջոցով ազատ արձակեին իր պաշտպանյալին, ապա նա լիակատար բուժում կստանար. «Նման պայմաններում լրաժեք բուժում իրականացնելն անհնար է, նրան հարկավոր է ստացիոնար բուժում»,-ասաց պաշտպանը:
     Ոսկանյանը տեղեկացրեց, որ Շիրխանյանի մասնակցությամբ, այս ընթացքում, որևէ քննչական գործողություն չի կատարվել:
    
     Տեղեկացնենք, որ Վահան Շիրխանյանը վիրահատվել էր, նա ոտքի թրոմբ ուներ:
    
     Հիշեցնենք` անցյալ տարի, նոյեմբերի 25-ին և ավելի ուշ կալանավորված անձինք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
3344 | 1
Facebook