Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքի տարբեր հատվածներում տեսախցիկներ և արագաչափեր կտեղադրվեն

16:20, ուրբաթ, 20 մայիսի, 2016 թ.
Քաղաքի տարբեր հատվածներում տեսախցիկներ և արագաչափեր կտեղադրվեն
     Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն` ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է, որ արագության տեսագրանցման սարքերի թիվը կարող է ավելանալ: «Այժմ քաղաքի տարբեր հատվածներում տեսախցիկներ դնելու անհրաժեշտություն եմ տեսնում, կավելացնենք տեսախցիկների թիվն այնքան, որքան կպահանջվի»,- ասել է նա:
     ՃՈ պետի խոսքով, հանրության շրջանում արագաչափերից օբյեկտիվ որևէ դժգոհություն չկա, հակառակը` կան հազարավոր դիմումներ, երբ հանրությունը, համայնքների ղեկավարները, կոլեկտիվներն իրենք են դիմում, խնդրում են ուղղակի տեղադրել արագաչափ: Նա հավելեց՝ երբ որևէ վայրում արագաչափ սարք տեղադրելու անհրաժեշտություն է առաջանում, ճանապարհային ոստիկանությունը դիմում է այդ արագաչափերը տեղադրող և սպասարկող Security dream ընկերությանը, որն էլ պարտաճանաչ կերպով աջակցում է՝ կատարելով իր պայմանագրային պարտավորությունները:
3368 | 0
Facebook