Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզից Կահիրե ուղևորվող EgyptAir-ի ինքնաթիռն ընկել է ծովը. լրատվամիջոցներ

10:25, հինգշաբթի, 19 մայիսի, 2016 թ.
Փարիզից Կահիրե ուղևորվող EgyptAir-ի ինքնաթիռն ընկել է ծովը. լրատվամիջոցներ
    
Փարիզից Կահիրե ուղևովող Egyptair ավիաընկերության А-320 ինքնաթիռն անհետացել է: Ամենայն հավանականությամբ, այն ընկել է Միջերկրական ծովը: Այդ մասին հայտնել է «Մայադին» հեռուստաալիքը Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով Egyptair ավիաընկերության աղբյուրներին:
Ինքնաթիռի կործանման մասին տվյալները պաշտոնապես դեռ չեն հաստատվել:
«Էլ-Վաֆդ» պորտալը հայտնում է, որ Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռը կորել է ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց: Հաստաված տվյալներով`MS804 չվերթի ինքնաթիռում եղել է 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, և անձնակազմի 10 անդամ: Նրանց ճակատագիրը դեռ անհայտ է: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից:
Օդանավի անհետանալու մասին ազդանշանից անմիջապես հետո EgyptAir-ն իրավիճակին հետևելու համար օպերատիվ հատուկ շտաբ է ստեղծել, որում ընդգրկվել են բոլոր ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները: Ինքնաթիռի որոնումներով զբաղվում են Եգիպտոսի և Հունաստանի ռազմական օդաչուները:
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆատխին ընդհատել է այցը Սաուդյան Արաբիա և վերադառնում է հայրենիք՝ ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով:
Flightradar24 պորտալը հրապարակել է ռադարներից անհետացած ինքնաթիռի գտնվելու վայրի մասին ստացված վերջին տվյալները: ADS-B-ի տեղեկություններով՝ ինքնաթիռը մտել է Եգիպտոսի օդային տարածք:
SkyNewsArabia հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ուղևորատար ինքնաթիռում եղել են Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իրաքի քաղաքացիներ:
9050 | 0
Facebook