Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ վաղվանից սահմանին շատ ավելի հանդարտ կլինի, քան եղել է մինչ այսօր

14:35, երեքշաբթի, 17 մայիսի, 2016 թ.
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ վաղվանից սահմանին շատ ավելի հանդարտ կլինի, քան եղել է մինչ այսօր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին ու խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների մասին։

«Կյանքը ցույց կտա արդյունքները, որևէ մեկի փոխարեն իմ կողմից հավաստիացում անելը ճիշտ չէ։ Իրոք, իմ նպատակն է, որ խնդիրները լուծենք խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով։ Բայց եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները և խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխան տալը»,- ասել է ՀՀ Նախագահը` հավելելով, որ չի կարծում, որ վաղվանից խախտումներն ընդհանրապես բացառվելու են, բայց հույս է հայտնել, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան եղել է մինչ այսօր:


    
    

6323 | 7
Facebook