Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բանակցության գնալով մի ռեժիմի հետ, որի հետ բանակցելու ոչինչ չկա, թույլ է տրվել չափազանց ակնառու զիջում». Դենիս Դվորնիկով

12:45, երեքշաբթի, 17 մայիսի, 2016 թ.
«Բանակցության գնալով մի ռեժիմի հետ, որի հետ բանակցելու ոչինչ չկա, թույլ է տրվել չափազանց ակնառու զիջում». Դենիս Դվորնիկով

Սարգսյան-Ալիև հանդիպման առաջին տպավորությունները:

Նախ պետք է արձանագրել, որ Սարգսյանի և ընդհանրապես հայկական կողմի՝ բանակցություններին մասնակցելը քրիստոնեական չտեսնված բարեհոգության և համերաշխության դրսևորում է: Անձամբ ՀՀ նախագահի համար սա նաև հեղինակության լրջագույն վտանգում է: Ցավոք, նեղմիտ զանգվածների համար երեկվա բանակցությունները հերթական օղակն են «կռվեցին-հաշտվեցին» անվերջանալի շղթայում: Այդպես են փորձում ներկայացնել իրադրությունը որոշ դիտորդներ: Արդյունքում, ինչ-որ մի «Կիրակնօրյա ժամանակ»-ի ("Воскресное время") հեռուստադիտողի մոտ տպավորություն է ստեղծվում, թե իբր իրար են հասել 2 հարևաններ, բայց հանրության պարտադրանքով կանգնել են համաշխարհային դատարանի առջև:

Բայց այդպես չէ:

Բացարձակապես այդպես չէ:

Եթե մեկնաբանենք ներշքամուտքային հարաբերություններով, ապա մի հարևանը գիշերը թաքուն մոտեցել է մյուսի դռանը, ոտքով կոտրել այն, նախամուտքում աշխատել է հնարավորինս շատ աղտոտել ու վատություն անել, կոտրել է ապակին, հրկիզել մուշտակը, շրջել մանկասայլակը: Ստանալով հարևանի հակահարվածը՝ փախել է իր տուն՝ գոռալով՝ «Սպանու՜մ են»: Հետո, երբ խառնաշփոթն աստիճանահարթակին մի քիչ հանդարտվել է, փորձել է բազմիցս արտաթորել հարևանի գորգիկի վրա:

Դուք կգնայի՞ք այդ հարևանի հետ բանակցությունների:

Կարծում եմ, որ տնեցիք ձեզ չէին հասկանա:

Իսկ Սարգսյանը գնաց: Այնինչ խոսքը բնավ էլ շրջված մանկասայլակի մասին չէ, այլ ծերերի կտրված ականջների, դեռ բոլորովին երիտասարդ զինվորի կտրված գլխի, սպանված աշակերտի և խաղաղ գյուղերում բազում ավերածությունների մասին:

Այսքանից հետո բանակցությունների գնալով՝ Հայաստանի նախագահը դրսևորել է բանակցունակության աննախադեպ մակարդակ, խաղաղ կարգավորման նպատակամղվածություն, հիպերադեկվատություն: Բայց բանակցության գնալով մի ռեժիմի հետ, որի հետ բանակցելու ոչինչ չկա, թույլ է տրվել չափազանց ակնառու զիջում՝ Արցախի ներկայացուցիչների բացակայությունը բանակցային գործընթացում: Սա շատ նուրբ պահ է՝ հաշվի առնելով ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին խոսակցությունները, որոնք հանրությունն ընկալեց որպես կանխավճար:

Հասկանալի է, որ միջնորդները չէին կարող հաշվի առնել այս բոլոր նուրբ պահերը: Միջնորդները միայն ձևացնում են, թե ոչինչ չեն նկատում: Հենց այդ պատճառով էլ վերջնական հայտարարությունն ընդհանուր առմամբ արտացոլում է հայկական կողմի բանակցային դիրքորոշումը, որը, սակայն, անուղղակի կերպով ցույց է տալիս, որ հարևանի բեղերն ու կեռ քիթը կկոխեն այդ գորգիկի մեջ՝ համաշխարհային շքամուտքում աղտոտելու հերթական փորձից հետո:

Դեռ ապրիլի սկզբին ԼՂՀ-ն ու Հայաստանն ստացել էին բարոյական լիակատար իրավունք՝ գործել բացառապես ազգային անվտանգության իրենց տեսանկյունից ելնելով: Այս բանակցությունների տապալման դեպքում, որոնցում հայկական կողմը հանդես է գալիս բարոյական դոնորի դերում, Ստեփանակերտն ու Երևանն ստիպված են լինելու հարցն արմատապես լուծել՝ կիրառելով ամենախիստ միջոցները: Հայ հասարակությունը հոգնել է անիրավության և մշտական վտանգի զգացողությունից, որը կախվում է օդում, ինչպես թշնամական անօդաչուն:

Վստահ եմ, որ և՛ Լավրովը, և՛ Քերին, և՛ անգամ Ուորլիքը դա քաջ գիտակցում են:

10799 | 0
Facebook