Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես է բնության եզակի երևույթը՝ գնդաձև կայծակն ավերել կնոջ բնակարանը (տեսանյութ)

21:05, երկուշաբթի, 16 մայիսի, 2016 թ.
Ինչպես է բնության եզակի երևույթը՝ գնդաձև կայծակն ավերել կնոջ բնակարանը (տեսանյութ)

Բնության եզակի երևույթը՝ գնդաձև կայծակը, պատուհասել է ՌԴ Չերկասկի մարզի բնակչուհիներից մեկի բնակարանը: Ինքը՝ տանտիրուհին, հրաշքով է ողջ մնացել, վնասվել է միայն ձեռքը: Նա պատմել է, որ գնդաձև կայծակը նախ կոտրել է աղյուսե տանիքը, հետո մտել է ձեղնահարկ, այնտեղից էլ՝ տուն: Կայծակը կոտրել է ապակիները, հալեցրել վարդակներն, այրել բոլոր մետաղալարերն ու էլեկտրական տեխնիկան, անգամ լոգասենյակի հայելին է կոտրել:

«Այնքան գեղեցիկ էր՝ վառ կարմիր: Ինչքան ապրեմ, այդքան կհիշեմ այդ երևույթը,- պատմել է կինը,- այն վեր բարձրացրեց ամբողջ տանիքը, հետո տեղը դրեց»:

Տան մեջ կայծակը շրջել է մոտ կես ժամ ու իր ճամփին ավերել ամեն ինչ: Տանտիրուհին հիշում է, որ այդ պահին ինքը խոհանոցում է եղել, թեյնիկն է միացրել, երբ հեռախոսը զանգել է, խոհանոցից դուրս է եկել ու իր ետևից կայծակը պայթեցրել է թեյնիկն, այնուհետև եկել իր վրա ու պայթեցրել ձեռքին բռնած հեռախոսը: «Ես ընկա և դրանով ամեն ինչ վերջացավ»,- ասել է նա:

9062 | 0
Facebook