Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եվրոտեսիլ-2016» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը 7-րդն է

02:45, կիրակի, 15 մայիսի, 2016 թ.
«Եվրոտեսիլ-2016» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը 7-րդն է
     Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվեց «Եվրոտեսիլ-2016» երգի միջազգային մրցույթը։ Հեղինակավոր մրցույթում ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հաղթող դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան` իր «1944» երգով: Հայաստանը, Իվետա Մուկուչյանի Love Wave կատարումով, զբաղեցրեց 7-րդ տեղը:
    
     Նշենք, որ ջազային և օպերային երգչուհի Ջամալայի (իսկական անունը` Սուսաննա Ջամալադինովա) մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար:
    
     Հիշեցնենք` մրցույթի առաջին կիսաեզրափակչում Իվետա Մուկուչյանը Հայաստանի դրոշի կողքին ծածանել էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը: Ադրբեջանական կողմը դիմել էր մրցույթի հանձնաժողովին, ինչից հետո Եվրոպական հեռարձակողների միությունը նախազգուշացրել էր, որ եթե դրոշը ծածանվի եզրափակիչ փուլում, Հայաստանը կարող է որակազրկվել:
     Դրանից հետո Արցախի օմբուդսմենը բաց նամակ էր հղել «Եվրոտեսիլ-2016» երաժշտական մրցույթի կազմակերպիչներին:
«Եվրոտեսիլ-2016» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը 7-րդն է
«Եվրոտեսիլ-2016» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը 7-րդն է
16429 | 14
Facebook