Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սարկոֆագի մեջ հայտնաբերվել է մարդկային սաղմի ամենափոքր մումիան

21:10, ուրբաթ, 13 մայիսի, 2016 թ.
Սարկոֆագի մեջ հայտնաբերվել է մարդկային սաղմի ամենափոքր մումիան

Քեմբրիջի համալսարանը ներկայացնող գիտնականները հնագույն սարկոֆագի մեջ հայտնաբերել է մարդկային ամենափոքր սաղմը: Գերեզմանը թվագրվում է Ք.ա. 664-525 թվականներով: Սարկոֆագը հայտնաբերվել է 1907 թվականին Գիզայում: Դրա երկարությունը հավասար է 44 սմ-ի, այն պատրաստված է սոճուց: Ներսում տեղադրված է սաղմը՝ փաթաթված հողարկավորման ժապավեններով և լցված խեժով: Մինչ այս հնագետները կարծել են, թե դրա մեջ եղել են բալզամապատ ներքին օրգաններ:

2016-ի փետրվարին սարկոֆագը ենթարկվել է ռենտգեն սկանավորման, այնուհետև համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր եղավ նկատել ձեռքեր, ոտքեր և մատներ: Սաղմը եղել է մոտ 16-18 շաբաթական:

Ավելի վաղ մարդկային սաղմեր՝ 25-37 շաբաթական, հայտնաբերվել են Թութանհամոնի գերեզմանում: Գիտնականները կարծում են, թե նրանք եղել են Թութանհամոնի դուստրերը:

11044 | 0
Facebook