Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իվետա Մուկուչյանը եզրափակչում է

01:50, չորեքշաբթի, 11 մայիսի, 2016 թ.
Իվետա Մուկուչյանը եզրափակչում է
     Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ավարտվեց «Եվրոտեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը «LoveWave» երգով փայլուն ելույթ ունենացավ 7-րդ համարի ներքո՝ դուրս գալով եզրափակիչ փուլ։

     Իվետայից բացի կիսաեզրափակիչ են դուրս եկել Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Չեխիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Հոլանդիան, Կիպրոսը և Մալթան։ Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 12-ին, ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Լատվիա, Լեհաստան, Շվեյցարիա, Իսրայել, Բելառուս, Սերբիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Լիտվա, Ավստրիալիա, Սլովենիա, Բուլղարիա, Դանիա, Ուկրաինա, Նորվեգիա, Վրաստան, Ալբանիա, Բելգիա:
    
     Հիշեցնենք, որ «Եվրոտեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին: Բացի երկու կիսաեզրափակիչների լավագույն 20 մասնակիցներից՝ եզրափակչին մասնակցելու է նաև հիմնադիր երկրներ Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և ընդունող երկիր Շվեդիան։
7795 | 4
Facebook