Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունն ու նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում, տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքից: