Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր ու ողբերգական ավտովթար` Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհին. 6 մարդ մահացել է

10:20, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Խոշոր ու ողբերգական ավտովթար` Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհին. 6 մարդ մահացել է

Մայիսի 1-ին, ժամը 22.42-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին` Ծովակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ:
     Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
     Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի 15 LO 370 և «Kia Sonata» մակնիշի 198 LO 61 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C220» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1984թ. ծնված Մ. Խ-ը, 1986թ. ծնված Հ. Մ-ը, «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 1987թ. ծնված Մ. Ա-ը և 2015թ. ծնված Ն. Գ-ը մահացել են:
     Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2014թ. ծնված Հ. Գ-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
     Փրկարարները «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Գ-ին, Մ. Ա-ին և Ն. Գ-ին: Վերջինս տեղի ուժերով տեղափոխել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են նրա մահը:
     Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

12529 | 1
Facebook