Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոմիտասը չի՛ խելագարվել. «Հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում սենսացիոն մանրամասներ են ներկայացված

13:45, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Կոմիտասը չի՛ խելագարվել. «Հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում սենսացիոն մանրամասներ են ներկայացված

Կայացել է «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան:
    
Ոչ մի երաժիշտ այնքան զորեղ ազդեցություն չի գործել հայ ստեղծագործական կյանքի վրա, որքան Կոմիտասը:
    
Հավաքելով հայկական ժողովրդական երգերը՝ նա դրանք ժողովրդին էր վերադարձնում մաքրված և վերածնված:
    
Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո, դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս վարկածը կասկածի տակ դրվեց: «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության և մահվան թաքնված հանգամանքների վրա:

8738 | 1
Facebook