Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ մելդոնիում է հայտնաբերվել. նա չի որակազրկվի

17:10, երեքշաբթի, 26 ապրիլի, 2016 թ.
Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ մելդոնիում է հայտնաբերվել. նա չի որակազրկվի
     2016 թվականին Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնուհի գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերվել է մելդոնիում։ Նրա մոտ հայտնաբերված չափաբաժինը, սակայն, թույլատրելի է և նա չի որակազրկվի։ «WADA-ն ունի խթանիչների հստակ սահմանված չափաբաժին, որը մարզիկի օրգանիզմում գերազանցելու դեպքում, վերջինս որակազրկվում է: Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդոնիումի քանակը բավարար չէ նրան որակազրկելու համար»,- նշել է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:
    

Հիշեցնենք, որ ավելի վաղ մելդոնիում հայտնաբերվել էր թենիսիստուհի Մարիա Շարապովայի և մի շարք այլ անվանի մարզիկների մոտ:

14665 | 2
Facebook