Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավրորա» մրցանակի հավակնորդները. Մարգարիտ Բարանկիցե

17:10, կիրակի, 24 ապրիլի, 2016 թ.
«Ավրորա» մրցանակի հավակնորդները. Մարգարիտ Բարանկիցե
     Երևանում ապրիլի 24-ին անցկացվող «Ավրորա» ամենամյա մրցանակի՝ 2016-ի 4 հավակնորդներից մեկը Մարգարիտ Բարանկիցեն է՝ Բուրունդիից: Նա աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարևաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաև Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30,000 երեխայի և 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։
    

«Ես աշխարհի քաղաքացի եմ, ես մեծ ընտանիքի՝ ամբողջ մարդկության մասն եմ: Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգևել խինդ ու քնքշանք»,- հավատացած է Մարգարիտ Բարանկիցեն:

Հիշեցնենք, որ «Ավրորա» միջազգային մրցանակաբաժշությունը տեղի կունենա այսօր ժամը 21:00-ին:
5045 | 0
Facebook